«Եթե բոլորը…» բարեգործական ընթրիք

2017 թվականի հոկտեմբերի 28-ին Մարիոթ հյուրանոցի <<Արարատ>> սրահում տեղի ունեցավ բարեգործական ընթրիք, որի ընթացքում կայացավ աճուրդ և խաղարկություն։
Երեկոյին իրենց նվիրատվությունը կատարեցին տարբեր ընկերություններ, գործարարներ և արվեստի ներկայացուցիչներ։
Աճուրդին ներկայացված էին Սարո Կալենցի, Ռոբերտ Էլիբեկյանի, Արև Պետրոսյանի և այլ արվեստագետների աշխատանքներ, ինչպես նաև հայ մարզիկների անձնական իրեր։
Երեկոյից հավաքագրված գումարը կազմեց 9,5 միլիոն դրամ։